
Հայկական ինքնաթիռի արկածներն ու անպատասխան հարցերը. «Հետք»

Իրանում հայտնված հայկական ինքնաթիռի արկածները շարունակվում են: Սա բազմաշերտ պատմություն է, որում ներգրավված են մի քանի գործող անձինք՝ օդանավի սեփականատերը, շահագործող ընկերությունը՝ «Fly Armenia Airways»-ը, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, Իրանն ու իրանական ընկերությունը, որն, ըստ ամենայնի, փորձել է ձեռք բերել այս օդանավը, ԱՄՆ-ն, որի արտադրանքն է «խաղասեղանին»: Եվ այդ «խաղասեղանի» մոտ հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող մեր հարավային հարեւանը, ինչը չի կարող չմտահոգել ու, ճիշտ կլինի ասել, չզայրացնել ԱՄՆ-ին: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Կծիկը քանդելու համար մի փոքր հետ կգնանք ու տեղի ունեցած առանցքային իրադարձությունները կներկայացնենք հերթականությամբ:
2020 թ. հուլիսին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացած «Fly Armenia Airways» ավիաընկերության անունով (որպես շահագործող) անցյալ տարեվերջին օդանավերի ռեգիստրում գրանցվել է ամերիկյան արտադրության 2 ինքնաթիռ՝ «Boeing 737-400» եւ «Boeing 737-300»:
Սրանցից առաջինը Ուկրաինայից Հայաստան էր տեղափոխվել նոյեմբերի 26-ին ու դեկտեմբերի 28-ին ՔԱԿ-ի կողմից գրանցվել ռեգիստրում որպես EK-FAB (ուկրաինական նախկին գրանցումը՝ UR-CNP): 1989 թ. արտադրված ինքնաթիռը նախկինում շահագործվել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հրվ. Կորեայում, Բելգիայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ինդոնեզիայում, Ղրղըզստանում, Իրաքում, Ուկրաինայում, Հորդանանում, Էրիթրեայում: Օդանավի սեփականատերը ԱՄԷ-ում գրանցված «Eastok Avia (FZC)» ընկերությունն է: Հայաստան բերվելուց եւ մեկ ամիս անց հայկական գրանցում ստանալուց հետո մինչ օրս EK-FAB-ը կայանված է «Զվարթնոցում»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում.