Ես նեղացած եմ իր հորից՝ հեղափոխությունը մսխելու համար, բայց հանգիստ թողեք էրեխեքին, խնդրում եմ. Թոքմաջյան
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշել էի լռել էս թեմայով, բայց չի ստացվում։ Աշոտին ես դասավանդել եմ։ Հորը կարող եք քննադատել, դատափետել, բոլոր լուտանքները տալ, բայց էրեխեն ի՞նչ կապ ունի:
Ոչ մանկավարժի գովեստ եմ շռայլելու, ոչ էլ Կրասնի Օկտյաբռ դուխու ոճի պաթոս եմ սփռելու։
Աշոտին պարզապես դասավանդել եմ։ Նա իմ աշակերտը չէ։ Շատ քիչ աշակերտներ ունեմ։ Բայց ցանկացածին, ում դասավանդել եմ` ինչ-որ չափով պատասխանատու եմ։
Աշոտը միջին վիճակագրական տղա է` հիփստեր է, ջակս է, թե քյառթու, էդ իր իրավունքն է։ Նախկինում մենք երբեք չենք թիրախավորել իշխողների (նախագահ, նախարար,վարչապետ) էրեխեքին, եթե նրանք մարդու վրա չեն կրակել կամ թմրաբիզնեսի ակումբային մոնոպոլիա չեն զարգացրել։
Աշոտը պարզ տղա է, իր կյանքով ապրող։ Ես նեղացած եմ իր հորից` հեղափոխությունը մսխելու համար, բայց Արփին, Աշոտը, Շուշանը, մյուս բոլոր երեխաները մնում են անձեռնմխելի։
Հանգիստ թողեք էրեխեքին, խնդրում եմ»։
Նմանատիպ հոդվածներ
Ա՛յ, ոչնչություններ, մի մեքենա էլ չունեի՞ք, որ Վազգենի արձանը Շուշիում չթողնեիք գազանների ձեռքը. Տիգրան Ներսիսյան
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անասելի հետաքրքիրա՝ Էդ որ ղրդաբով, կամ հատ...
Բերման է ենթարկվել նաև քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրո»-ն
Մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներ...
Երկրին է մոտենում ինքնաթիռի չափով երկնաքար
Ուրբաթ՝ մարտի 5-ին, Երկրին կմոտենա ուղեւորատար ինքնաթիռի չափով երկնաքար: Այդ մասին հայտնել են НАСА JPL գիտահետազոտական կ...
Ի՞նչ կենսագրություն ունի վարչապետի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը
Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»...