Ուղեւորներից պահանջել տրանսպորտային միջոցի ուղեսրահում պարտադիր կրել դիմակ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի (Covid-19) համավարակի դեպքերի թվի աճի միտումը, հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, տրանսպորտային միջոց նստելիս պարտադիր ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով, նախապես ուղեվարձի չափով մանրադրամ ունենալ՝ հնարավորինս բացառելով մանրը վերադարձնելու կամ ստանալու անհրաժեշտությունը։

Կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսավարողներին եւ ֆիզիկական անձանց հորդորում ենք ուղեւորներից պահանջել տրանսպորտային միջոցի ուղեսրահում պարտադիր կրել դիմակ, ապահովել տրանսպորտային միջոցի սահմանված կարգով ախտահանումը, ինչպես նաեւ ուղեւորների նստեցումը կատարել  տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով  գերբեռնված երթեւեկությունը։ 

Հիշեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերի աճի դեպքում կքննարկվի հասարակական տրանասպորտից օգտվելու սահմանափակումներ եւ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը։

Քաղաքականություն

Պատահարներ