ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ասացինք՝ մի՛ արի, մենակ տղա ես, ասաց՝ բա ընտանիք ունեցողնե՞րը գան»․ անմահության ճանապարհ
Արցախյան երկրորդ ազատամարտի մասնակից, ոստիկանության զորքերի ծառայող, սերժանտ Էդգար Սարգսյանը ծնվել էր 1987 թվականին՝ Էջմիածնում։ 2005- 2007 թվականներին ծառայել էր բանակում։ Ոստիկանության զորքերում էր 2013 թվականից։
Բացի հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելուց՝ Էդգար Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմով Տավուշում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։ Նվիրված էր ծառայությանը, ընկերասեր էր ու կատակասեր։
2020 թվականի սեպտեմբերին, երբ հայրենիքը վտանգի մեջ էր, Էդգարը ծառայակիցների հետ մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 29-ից մասնակցում էին Քարվաճառի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 25-ին մի քանի օրով վերադարձել էին Երևան։ Երբ ոստիկանության զորքերի հերթական զորախումբը պետք է մեկներ Արցախ, Էդգարը կրկին զինվորագրվեց։
«Ասացինք՝ դու մի արի, մենակ տղա ես, Աստված չանի, բա որ մի բան լինի։ Ասաց՝ դե, մենակ տղա եմ, ես չգամ, բա ընտանիք ունեցողնե՞րը գան, ես մնամ այստեղ, ու իմ ընկերները գնան կռիվ, հետո ինչպե՞ս եմ նրանց աչքերին նայելու»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Վարդան Ղուկասյանը:
Երկրորդ անգամ մեկնեց Արցախ։ Հինգ օր մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը, իսկ նոյեմբերի 3-ին զորախմբով մեկնեցին Շուշի։ Մի քանի օր մասնակցեցին Շուշիի պաշտպանությանը։ Ծառայակիցների հետ ծանր մարտեր մղեցին։ Էդգար Սարգսյանն անմահացավ նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի հատ դուրս արի. Անդրանիկ Քոչարյանը բղավեց, իսկ Սասուն Միքայելյանն էլ թեթև հրեց լրագրողին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախգահ Սասուն Միքայելյանին, որոնց նա չէր պատասխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտցիները թույլ չեն տվել՝ ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ
Մարտակերտցիները չեն թողել ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ, այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աչքերը փակ էին, բայց շնչում էր. Արտյոմը զոհվել է հորեղբոր ձեռքերի մեջ
Ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արտյոմ Ալոյան։ Ծնվել է 1996 թվականին՝ Երևանում։ Սովորում էր Հայաստանի ֆիզիկական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարոն Փաշինյան, ո՞նց եք. Ալեն Սիմոնյանը խնդրեց պատգամավորին այս հարցը վարչապետին գրավոր տալ
Քիչ առաջ ԱԺ-ում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց վարչապետի որպիսությամբ: Նշենք, որ պատգամավորի մոտ այս հարցն...