Պատահարներ
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
Երեկ Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել:
Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել, նախնական տվյալներով, 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Երկու 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Կյանքը «Տիտանիկի» վրա․ ողբերգությունից առաջ գրված նամակը պատմում է ամեն ինչ
Նոր աղմկահարույց մանրամասներ՝ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ
2.0