Պաշտպանության նախարարը Զինված ուժերից զորացրել է Հայկազ Բաղմանյանին. «Փաստինֆո»
ՀՀ ՊՆ-ում «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ պաշտպանության նախարարը գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին զորացրել է Զինված ուժերից։
Հիշեցնենք, որ Հայկազ Բաղմանյանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից, սակայն վերջինս մինչև այս պահը շարունակում էր մնալ զորքերում՝ մինչև հաջորդ պաշտոնին անցնելը։
Փետրվարի 28-ին նա հայտարարեց, որ միանում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
«Չեմ կարծում, որ Զինված ուժերն այդ հայտարարությունն անելով խորը չեն մտածել: Կարծում եմ` լուրջ որոշում են ընդունել և ես դրան միանում եմ, աջակցում եմ: Երկրի պարտված ղեկավարը չի կարող մնալ իր տեղում, նա դեռ նոյեմբերի 10-ին պիտի իր հրաժարականը ներկայացներ: Հիմա էլ ուզում է Մարտի մեկ անի, ինչպես դա արեց 2008-ին. կրակոցներ, մեքենաների վառել և այլն: Ինձ թվում է` 2008-ի ձայնագրությունները կան, թե ոնց էին ուրախանում, որ կրակոցները սկսվել են»,- հայտարարել էր գեներալ Բաղմանյանը:
Արդյունքում՝ պաշտպանության նախարարը որոշել է Փաշինյանին քննադատող զինվորականին ընդհանրապես զորացրել բանակից։
ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը միանում է ԳՇ գեներալների, սպաների, Զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հայտարարությանը: Պաշտոնական աղբյուրներից մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել։
Նմանատիպ հոդվածներ
Գնա թուրքից էլ կովերդ ստացի. Ինչու՞ է քաշաթաղցի կինը Սյունիքի մարզպետի քրոջ որդուն կասկածում գողության մեջ
Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակչուհի Մարգարիտա Ալխասյանը շուրջ հինգ ամիս և ավելի փորձում է հասկանալ՝ ինչպես...
Իմ դիրքորոշումն անփոփոխ է . Օնիկ Գասպարյանի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ...
ՀՐԱՏԱՊ. Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. վարչապետ
Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանր...
Մարտի 1-ից Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստումների մեկնել Վրաստան
Մարտի 1-ից Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստում...