ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է թուրքական ապրանքների արգելքները երկարացվեն». Վահան Քերոբյան
Կարծում եմ, որ պետք է թուրքական ապրանքների արգելքները երկարացվեն, եթե քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարեն. այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, թե թուրքական ապրանքների 6 ամսյա արգելքից հետո Հայաստան ներմուծելու մասով Կառավարությունը ի՞նչ որոշում ունի, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Քանի դեռ մտել ենք այս ջուրը, իմաստ ունի երկարացնել և տալ բավարար ժամանակ մեր տնտեսվարողներին, որպեսզի իրենք կարողանան վերադասավորվել ներդրումներ անել, ստանալ այն շուկայի կամ արտադրանքի ծավալը, որը թույլ կտա արդեն մրցունակ լինել, և այդ ընթացքում պատրաստ ենք պաշտպանել մեր տեղական արտադրողներին, որպեսզի կարողանան գրավել ու ամրապնդվել այդ շուկայում»,- մեկնաբանեց նա:
Վահան Քերոբյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ հակված են, բայց տնտեսության, այս ժամանակահատվածի և այն որոշումները, որոնք արդեն կայացվել են ամենալավ լուծումը մեկ անգամ ևս երկաարցնելն է։
«Ի դեպ՝ մենք մեր տեղական արտադրողներին պատրաստվում ենք պաշտպանել, ոչ միայն թուրքական ապրանքների արգելքով, այլ բազմաթիվ այլ գործիքներով՝ շուկայի վերահսկման, ստանդարտների խիստ կիրառմամբ՝ ներմուծվող ապրանքների նկատմամբ, տեղական արտադրողներին զանազան այլ միջոցներով խրախուսելով»:
Նմանատիպ հոդվածներ
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Պեսկովը ՝ Քոչարյանի` ընտրություններին մասնակցելու հայտարարության մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է ՝ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ ինքը ցանկանում է մասնակցել ընտրությո...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Ռուսական «Առաջին ալիքի» լրագրողները բացահայտ ծաղրում Ալեն Սիմոնյանին
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպիսի հայտարարություն արեց Իսկանդերի մասին.1. Սխալմամբ,2. դավաճանաբար,3. ոչ կո...