Շրջափակման մեջ ենք. չգիտենք՝ հետ կգանք, թե՝ ոչ. արցախում զոհվել է նաև Արթուր Աղաջանյանը
Արցախյան երկրորդ պատերազմին հանուն հայրենիքի ընկած ոստիկաններից է նաև ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արթուր Աղաջանյանը։
Ծնվել էր 1982 թվականին՝ Սիսիանում։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ 2010 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ 10 տարուց ավելի պահպանում էր հասարակական կարգը, նաև Տավուշում իրականացրել է մարտական հերթապահություն։
Երբ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, ոստիկանության զորքերի ծառայողներն անմիջապես տագնապով հավաքվեցին իրենց զորամասերում։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը Արթուր Աղաջանյանը մասնակցեց Քարվաճառի պաշտպանական մարտերին։ Հոկտեմբերի 25-ին չորս օրով գնաց տուն։ Հոկտեմբերի 29-ին կրկին Արցախում էր։ Այս անգամ ծառայակից ընկերների հետ Քարվաճառից մեկնեց Շուշի՝ մասնակցելու բերդաքաղաքի պաշտպանությանը։
Նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան զանգել էր կնոջը՝ Նազելիին. «Շրջափակման մեջ ենք։ Չգիտենք՝ հետ կգանք, թե՝ ոչ։ Երեխեքին լավ կնայես…»: Իսկ օրեր անց ստացվեց բոթը՝ Արթուրը և ծառայակիցները զոհվել են։
Նազելիի համար Արցախից ստացած բոթը կրկնակի ծանր էր։ Ամուսնու հետ շրջափակման մեջ էր եղել ու զոհվել նաև հարազատ եղբայրը՝ ոստիկանության զորքերի ծառայող Մհեր Մարտիրոսյանը։
Արթուրի երազանքն էր, որ դուստրը՝ Մարիամը, սովորի ոստիկանության ակադեմիայում ու շարունակի իր գործը։
Մարիամը հաստատ որոշել է, որ ոստիկան է դառնալու, իրականացնելու է հոր երազանքը: Արթուրի կրտսեր դուստրը՝ Արմինեն, հոր պես լավ նկարում է։ Նրա ստեղծագործություններում հայրը միշտ իրենց հետ է…
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի հատ դուրս արի. Անդրանիկ Քոչարյանը բղավեց, իսկ Սասուն Միքայելյանն էլ թեթև հրեց լրագրողին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախգահ Սասուն Միքայելյանին, որոնց նա չէր պատասխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտցիները թույլ չեն տվել՝ ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ
Մարտակերտցիները չեն թողել ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ, այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարոն Փաշինյան, ո՞նց եք. Ալեն Սիմոնյանը խնդրեց պատգամավորին այս հարցը վարչապետին գրավոր տալ
Քիչ առաջ ԱԺ-ում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց վարչապետի որպիսությամբ: Նշենք, որ պատգամավորի մոտ այս հարցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աչքերը փակ էին, բայց շնչում էր. Արտյոմը զոհվել է հորեղբոր ձեռքերի մեջ
Ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արտյոմ Ալոյան։ Ծնվել է 1996 թվականին՝ Երևանում։ Սովորում էր Հայաստանի ֆիզիկական...