Երեկոյան սնարյադն ընկել ա մեջներս. 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել. Սասուն Միքայելյան
«Մենք պարտվեցինք, որովհետև պատրաստ չէինք էս պատերազմին»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԵԿՄ նախագահ, իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա ներկայացրել է իր վիրավորվելու դեպքը և պատասխանել դրա վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին և իր խոսքով ասած՝ ապատեղեկատվություններին:
«Վերջին մեքենայով ես եմ դուրս եկել. եկել ենք Իշխանաձոր, կամուրջն անցել ենք մի հատ խորշի պես տեղ կար. սաղ զորքին բերել եմ էդտեղ, որ հրամանը լինի, թե գնում ենք Կուբաթլի, թե Իշխանաձոր: Երեկոյան՝ 22:00-ի կողմերը սնարյադն ընկել ա մեջներս: 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել: Եթե 2-րդ սնարյադն էլ գար, մեզնից ոչ մեկը կենդանի չէր լինի»,- ներկայացրեց Միքայելյանը՝ հավելելով, որ տարել է 4 վիրահատություն և գնալով ապաքինվում է:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին
168.am-ը քիչ առաջ հղում տալով իր խիստ հավաստի աղբյուրներին տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում...
Որքան մարդ է մասնակցել Փաշինյանի՝ մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին
Իրազեկ քաղաքացիների միավորումը տեղեկացնում է. 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30...
Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.today
Երկու շաբաթ առաջ առևանգված՝ հայկական գրանցումով «Boeing 737-300»-ի մասին մեր պաշտոնական լրահոսը դեռևս լռում է, սակայն Ye...
Ադրբեջանը թարմացրել է արցախյան վերջին պատերազի զոհերի պաշտոնական թիվը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է արցախյան վերջին պատերազմում մահացած իր զինծառայողների...