Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը վաղը կհանդիպեն
Ես առաջարկ եմ արել, որին հասկանալի, հոդաբաշխ արձագանք չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Եղել է վարչապետի հայտարարությունը՝ մարտահրավեր նետելու մասին։ Հայ ազգը մի մարտահրավեր ուներ, վարչապետի գլխավորությամբ գնաց այդ մարտահրավերին և ջախջախիչ պարտություն ենք կրել։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել հանդիպում՝ քննարկելու այն ամենը, ինչի մասին խոսում ենք։ Ենթադրում եմ՝ վաղը կհանդիպենք»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ կքննարկեն բոլոր առաջարկները։
Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամանն է կատարել այդ փաստաթուղթը ստորագրելու համար, ասաց․ «Ես ապացույցներ եմ պահանջել վարչապետից, որ հրապարակի դրանք։
Պնդում եմ, որ դրանք պետք է հրապարակվեն։ Ուզում եմ մարդիկ տեսնեն, թե որքանով է վարչապետի խոսքն իրականություն»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
Հարգում եմ և՛ պարոն Փաշինյանին, և՛ Ծառուկյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ունեմ իմ միտքը. Սուքիասյան
Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցում էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի Նիկոլ Փաշինյ...