Նոյեմբերին Օնիկ Գասպարյանը հրաժարական էր տալիս՝ չընդունվեց, հիմա պահանջ է ներկայացվում. Թովմասյան
Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա հիշեցրեց, որ այդ մասին մամուլում հրապարակում եղել է, և ՊՆ-ն չի հերքել.
«Տեղեկությունների համաձայն՝ կառավարությունից են հորդորել Օնիկ Գասպարյանին շարունակել աշխատել, որպեսզի բանակը ցնցումների չգնա: Ի՞նչ պատահեց, որ նոյեմբերին մարդը հրաժարական էր տալիս՝ չէր ընդունվում, իսկ հիմա պահանջ է ներկայացվում», - ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք հասանելի չեն:
Թագուհի Թովմասյանը նաև նկատեց.
«Ես մինչև հիմա գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պարկեշտ զինվորական է, պրոֆեսիոնալ է, կադրային բոլոր աստիճանակարգերով բարձրացած, «ուղնուծուծով» զինվորական է: Հիմա ի՞նչ եղավ, որ էս մարդը մերժելի դարձավ: Այդ հարցի պատասխանը չունեմ: Թող էդ հարցի պատասխանը հնչի, որ հասկանանք՝ Օնիկ Գասպարյանին, ի վերջո, կամակորության հետևանքո՞վ ենք ուզում գնա, թե՞ հստակ պատճառ կա»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկի վերաբերյալ էլ Թովմասյանն ասաց, որ դա խնդրի լուծումներից մեկն է:
«Դա տրամաբանական լուծում է: Ընդունելի և քննարկելի տարբերակ է: Իրավիճակի հանգուցալուծում է», - նկատեց օրենսդիրի ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
Հարգում եմ և՛ պարոն Փաշինյանին, և՛ Ծառուկյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, ունեմ իմ միտքը. Սուքիասյան
Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցում էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի Նիկոլ Փաշինյ...