Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ Վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, մեկնաբանելով ԶՈՒ ԳՇ-ի՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջը, նշել է: Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
««Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։
Նախ առողջություն եմ մաղթում գեներալին, Աստված տա վերականգնման պրոցեսը բարեհաջող և արագ լինի։
Այս մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց՝ գեներալը խոսում է իր նկատմամբ ինչ որ սադրանքից։
Ենթադրում եմ, որ Զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը, գեներալիտետը իշխանության աննախադեպ ճնշումների, այդ թվում՝ սադրանքների վտանգի տակ են։
Իշխանությանը զգուշացնում եմ՝ հեռու մնացեք զինվորականներից, ձեռքներդ հեռու։ Եթե որևէ մեկին ինչ որ բան պատահի՝ ՉԵՔ մարսելու։
Իշխանությունը «Կոմպրոմատների» պատերազմ է հայտարարել բոլորին՝ իմքայլականներին, իշխանության տեսակետները չկիսողներին, զինվորականներին։
Նպատակը մեկն է՝ մարդկանց ոտնատակ տալով, պետությունը կազմաքանդելով, ամեն գնով երկարացնել սեփական իշխանությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին
168.am-ը քիչ առաջ հղում տալով իր խիստ հավաստի աղբյուրներին տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում...
Որքան մարդ է մասնակցել Փաշինյանի՝ մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին
Իրազեկ քաղաքացիների միավորումը տեղեկացնում է. 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30...
Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա, որը մահացել է հիվանդանոցում
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վա...
Արմեն Սարգսյանը բառացիորեն ապշած դուրս է եկել ԳՇ-ից
Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դա...