Այսօր ժամը 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա համերգ
Ընդդիմությունն այսօր համերգ է նախաձեռնել Բաղրամյան պողոտայում։ Այն կմեկնարկի ժամը 23-ին՝ ԱԺ-ի դիմաց։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ»,- նշել են գեներալները՝ հավելելով, որ բանակը միշտ եղել է ժողովրդի կողքին։ Սպաների համբերության սահմանը հատել է, երբ անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման որոշում է կայացվել՝ հաշվի չառնելով ՀՀ պետական շահերը և հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին
168.am-ը քիչ առաջ հղում տալով իր խիստ հավաստի աղբյուրներին տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում...
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Արմեն Սարգսյանը բառացիորեն ապշած դուրս է եկել ԳՇ-ից
Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դա...
Ինչ են պատմում բանակում Օնիկ Գասպարյանի մասին. Հրապարակ
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված իր աջակիցների առջև ելույթ էր ունենում ու երեսով տալիս, որ ինքն է Օնիկ Գասպ...