Հասարակություն

Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ. Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ. Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» հրթիռների մասին. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Փաշինյանը, քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը հակամարտության հետևանքով։

Ըստ Շերինի՝ Հայաստանի վարչապետը պետք է հրապարակավ ներողություն խնդրի:

«Անկասկած, Փաշինյանը պետք է գտնի կատարվածի պատասխանատուներին: Բայց նման հայտարարություններից հետո արժե անհապաղ ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իրականում, դա կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի հեղինակությանը և ամբողջ երկրի հեղինակությանը: Եվ նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն», - ասել է Շերինը:

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի կարծիքով՝ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել.

«Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և նա գիտի՞, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում»:

«Ես անկեղծորեն այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչումն է կայանում բողոքը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ», - ասել է խորհրդարանականը:

«Մենք պետք է լուրջ ընդունենք նրա խոսքերը: Եթե մարդը նման բաներ է ասում, ապա պետք է ստուգում իրականացվի: Թող նա դա հաստատի որևէ փաստերով», - ավելացրել է Շերին:

«Ինչպե՞ս է հնարավոր հաշվարկել, որ 10 «Իսկանդեր» է ընդունվել, և միայն մեկն է պայթել է: Իսկ ու՞ր են մնացած ինն ընկել ու չպայթել: Կարծում եմ՝ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի: Բայց նա ամբողջ աշխարհով արդեն հայտարարել է: Փաշինյանի արտահայտությունը ցույց է տալիս, թե որքան խորն է նա ընդհանրապես ընկղմվել ռազմական գործերի մեջ», - նշել է պատգամավորը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250