Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին. Գագիկ Ծառուկյան
Մենք այսօր ներկայացնում ենք իրականությունը, այսօր հայրենիքի փրկության խնդիրն է դրված, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճակից, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին», - ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ պետք է վերացնել երկրում առկա լարվածությունը։ «Ցանկացած քաղաքացի թող նստած վերլուծի՝ Ծառուկյանն ինչ ասել ա, իրականություն է եղել։ Երբևիցե քայլ չկատարեցին պատրաստվելու, նախապատրաստվելու, դիրքավորվելու, բանակցելու։ Պատերազմը սկսեց, ասում են՝ դե անակնկալ է մեր համար։ Չորս ամիս է՝ ասել եմ, եթե պատրաստվեին, ոչ պատերազմ կլիներ, ոչ այդքան զոհ կլիներ, ոչ էլ այդպիսի խայտառակ պարտություն։ Մարդկանց խաբելով, սուտ ասելով՝ ման են գալիս, վերջը ինչ է լինելու՝ չգիտեմ», - ասաց Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր ինձ մարդիկ մոտեցան, որոնք վարկեր ունեն, չեն կարողանում մարել և ունեցվածքները ձեռքներից տանում են։ Պետությունը պետք է ներում շնորհի այդ վարկերին, որոշ վարկեր էլ սառեցնի, քանի որ տնտեսական ճգնաժամ է։ Պետություն պահողը, տնտեսություն զարգացացնողը ժողվուրդն է, դրա համար ժողովրդին պետք է ձեռք մեկնեն։ Նրանք ի վիճակի չեն, պետք է վայրկյան առաջ հրաժարվեն։ Հակառակ դեպքում օր-օրի ավելի է վատանալու վիճակը։» Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ հայրենիքի փրկությունը իշխանությունների հրաժարական տալն է․ «Արտագաղթի ճանապարհը մի բռնեք, ամեն ինչն էլ լավ է լինելու» ,-ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Այնպես չի, որ ես փողոցում ընկած բոմժ էի, Ծառուկյանն էլ ինձ աշխատանք տվեց. Գևորգ Պետրոսյան
Ասել, որ պարոն Ծառուկյանի շնորհիվ եմ ես հայտնվել ԱԺ-ում, ճիշտ չէ, որովհետեւ մենք բոլորս եղել ենք նույն քաղաքական ուժի կա...
Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագա...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ
33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պա...
Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբության. Վազգեն Մանուկյան
2018 թ. առաջացավ մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք արդար պետություն կկառուցենք , որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարո...