Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ:
Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած:
Ապրում է` իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել քան երբևէ, այսօր ինքը պետք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ:
Եվ հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:
Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: Եվ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին»:
Նմանատիպ հոդվածներ
Այնպես չի, որ ես փողոցում ընկած բոմժ էի, Ծառուկյանն էլ ինձ աշխատանք տվեց. Գևորգ Պետրոսյան
Ասել, որ պարոն Ծառուկյանի շնորհիվ եմ ես հայտնվել ԱԺ-ում, ճիշտ չէ, որովհետեւ մենք բոլորս եղել ենք նույն քաղաքական ուժի կա...
Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագա...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ
33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պա...
Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին. Գագիկ Ծառուկյան
Մենք այսօր ներկայացնում ենք իրականությունը, այսօր հայրենիքի փրկության խնդիրն է դրված, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճ...