Արտահանումը նվազել է, ո՞րն է պատճառը. ՊԵԿ-ը ամփոփել է 2020-ը
Մաքսային մուտքերը 2020թ.-ին 2019-ի համեմատ նվազել են, բայց 2018թ.-ի հետ գրեթե նույնն են: Տեղեկությունն այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:
Նվազման պատճառն, ըստ նրա, համավարակն է:
«Մաքսային վիճակագրական տվյալների շտեմարանում առկա տվյալները փաստում են, որ մենք մոտ 17.5 % ներմուծման նվազում և 7% արտահանման նվազում ունենք»,- ասաց Շարաֆյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշները դեռ վերջնական չեն ու մշակման փուլում են: Վերջնական թվային տվյալները կներկայացվեն մարտ ամսին:
Հետաքրքրական է, որ 2020թ-ին, չնայած համավարակով պայմանավորված փակ սահմաններին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ավելացել է ապրանք արտահանողների թիվը:
«Արտահանողների թվաքանակը միանշանակ ավելացել է, իսկ ներմուծողների թվաքանակում կտրուկ անկում չի եղել, այսինքն՝ պահպանվել է»,- հայտնեց Շարաֆյանը:
Ընդ որում, նրա խոսքով, արտահանված ապրանքները բազմազան են՝ սկսած տրիկոտաժից մինչև հանքարդյունաբերական արտադրանք:
Read more:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ հանգամանքներում է զոհվել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալը. Որդին՝ հոր զոհվելու սկանդալային տեղեկությունների մասին
Հոկտեմբերի 4-ին 400 ոստիկան՝ Հայաստանի տարբեր մարզերից, բերվել էին Շուշի, որտեղից ոստիկանները պետք է մեկնեին առաջնագիծ:...
Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առար...
Մարտի 1-ի արյունալի դեպքերից անցել է 13 տարի
Այսօր մարտի 1-ի արյունալի դեպքերի 13-րդ տարելիցն է։ 2008-ի փետրվարի19-ի նախագահի ընտրությունների կեղծիքների վերաբերյալ պ...
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմ...