Արցախում աճուրդի են ներկայացվել պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք ավտոմեքենաներ
Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների օտարման և աճուրդի մասին: Այս մասին տեղեկացնում են կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից:
Համաձայն հրապարակված ցանկի՝ մասնավորապես ընթացիկ տարվա մարտի 5-ին, աճուրդի են ներկայացվելու ընդհանուր առմամբ՝ 9 մարդատար թանկարժեք ավտոմեքենաներ: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն ըստ տարեթվի ու մակնիշի՝ գնահատվում է 11 միլիոն 700 հազարից մինչև 25 միլիոն 200 հազար դրամ: Ըստ մեկնարկային գնի ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149 միլիոն 800 հազար դրամ: Բացի այդ, մարտի 3-ին աճուրդի են ներկայացվելու նաև Արցախի ներքին գործերի նախարարության ավտոպարկում գտնվող 5 ավտոմեքենա՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 985 հազար 600 դրամ մեկնարկային արժողությամբ:
Դեռևս տարեսկզբին՝ Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման և դրանք աճուրդի դնելու վերաբերյալ քննարկումների մասին տեղեկացրել էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ առցանց բաց զրույցի ժամանակ՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին: Ըստ Բեգլարյանի՝ որոշում է ընդունվել, որ հատկապես թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները բաց աճուրդի են դրվելու, որպեսզի դրանք հնարավորինս բարձր գնով վաճառվեն, ապա՝ գումարներն ուղղվեն պետական բյուջե՝ ըստ կարիքի հանրային նպատակներով օգտագործելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Լավրովը հայերի հետ մասնավոր զրույցներում ասել է՝ եթե ձերոնք տալիս են ձեր հողերը, մենք ինչո՞ւ պետք է դեմ լինենք. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին գաղտնազերծված փաստաթուղթը, իրականում, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատված...