Արմավիրի մարզում գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված Toyota-ին, վերջինս 15մ շպրտվել է. կա վիրավոր. Shamshyan. com
Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ Քարակերտ-Դալարիկ 28 10, 9 Տի կետում, Գյումրի-Երևան 687 համարի գնացքը հարվածել է գծերը հատած Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Օգսեն Խառատյանի վարած Toyota camry մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Toyota-ի վարորդը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Բաղրամյանի շտապօգնության կայանի բուժաշխատակիցների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է գնացքը վարած անձի ինքությունը։ Շամշյանի տեղեկություններով՝ երբ գնացքը բախվել է Toyota-ին, վերջինս մոտ 15 մ գնացքի գծերից շպրտվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Նոր երկրաշարժ՝ Հայաստանում. այն զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում
Նոր երկրաշարժ՝ Երևանից 13 կմ դեպի հարավ-արևմուտք. էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը՝ , Արարատի մարզի մի շարք բն...
Տեղադրում եմ ճաքած շենքի լուսանկարները. Նարեկ Մալյան
«Վետո» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ գրեցի, որ երկրաշարժից ճաքել է այն շենքը որտեղ բ...
21-ամյա աղջիկը «Թումո»-ի այգու մոտ բարձրությունից ցած է նետվել. Shamshyan .com
Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:Ժամը 16։25-ի սահմ...
Երևանում եղբայրների են դանակահարել. shamshyan. com
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած...