Պատահարներ
Դեղձուտ գյուղի դպրոցի ապամոնտաժման ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ կա մեկ զոհ
Unknown
Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դեղձուտ գյուղի ապամոնտաժվող նախկին դպրոցում տղամարդու դի կա։
Ոստիկանները ԽՍՀՄ տարիներին կառուցված և ապամոնտաժվող դպրոցի 2-րդ հարկում հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա Հակոբ Խաչատրյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ապամոնտաժման ժամանակ տեղի է ունեցել տուֆ քարից պատի փլուզում, ինչն էլ հանդիսացել է մահվան պատճառ։ Մահացողը չի հասցրել հեռանալ, և քարերը թափվել են նրա վրա։
Տեղում աշխատող բանվորներն անմիջապես փորձել են օգնություն ցուցաբերել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր
Unknown
Դանակահարություն՝ Երևանի 185-րդ դպրոցի մոտ. կա վիրավոր, կասկածյալը «ՀայԲուսակ»-ի ուսանող է
Unknown
Գորիսում անհայտ անձը հարվածել է 39-ամյա սյունեցու դեմքին. հիվանդանոցում, երբ ուշքի եկել պարզվել է ոտքի հրազենային վնասվածք ունի
Unknown
«Սևան» ՔԿՀ-ում փորձել են օրեր առաջ չհաջողված եղանակով թմրամիջոց փոխանցել
Unknown