Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա` հետևելու Կարսի զորավարժություններին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա, հայտնում է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Հասանովը կհետևի «Ձմեռ-2021» զորավարժությունների վերջին փուլին, որն անցկացվում է Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը` Կարսում անցկացնում են «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունները:
Դրանցում ներգրավված են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ինչպես նաև հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:
Ըստ Թուրքիայի ՊՆ կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության՝ գործողության նպատակն է «համատեղ օպերացիաների ժամանակ համագործակցության ու համակարգման ապահովումը, սպառազինության ու տրանսպորտային միջոցների աշխատունակության ստուգումը»։
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանը հաստատեց, որ դավաճան սրիկան Հայաստանի անունից Ադրբեջանի հետ ստորագրել է նաև գաղտնի փաստաթղթեր. Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․«Փոխվիժվ...
Ծրագրվում է ավելացնել սահմանամերձ բնակավայրերը
ՀՀ կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել նաև պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյուն...
Պետական դավաճանության համար `ցմահ ազատազրկում. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասի...
Ռուստամ Բադասյանը խոսել է ռազմական դրության մասին
Ո՛չ ռազմական, ո՛չ արտակարգ դրության պահպանումն ինքնանպատակ չի կարող լինել՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ...