Ծրագրվում է ավելացնել սահմանամերձ բնակավայրերը
ՀՀ կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել նաև պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 բնակավայրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:
«Հարցը կարգավորվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքով, որտեղ այս պահին ներառված է մոտ 40 համայնք: Կառավարության վաղվա նիստում կներկայացվի ցանկում փոփոխությունների նախագիծ, որի համաձայն` Սյունիքի մարզի և Գեղարքունիքի մարզի ևս մոտ 40 համայնք կներառվի այդ ցանկում, որտեղի բնակիչները կօգտվեն սահմանված արտոնություններից»,- ասաց
Սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները կազատվեն գույքահարկի վճարումից և որոշակի մասնակի փոխհատուցում կստանան նաև կոմունալ վճարների մասով: Նրանց երեխաների համար անվճար կդառնան նաև դպրոցական դասագրքերը:
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանը հաստատեց, որ դավաճան սրիկան Հայաստանի անունից Ադրբեջանի հետ ստորագրել է նաև գաղտնի փաստաթղթեր. Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․«Փոխվիժվ...
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա` հետևելու Կարսի զորավարժություններին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մ...
Պետական դավաճանության համար `ցմահ ազատազրկում. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասի...
Ռուստամ Բադասյանը խոսել է ռազմական դրության մասին
Ո՛չ ռազմական, ո՛չ արտակարգ դրության պահպանումն ինքնանպատակ չի կարող լինել՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ...