Ռուստամ Բադասյանը խոսել է ռազմական դրության մասին
Ո՛չ ռազմական, ո՛չ արտակարգ դրության պահպանումն ինքնանպատակ չի կարող լինել՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:
«Այսօր էլ ԱԺ-ում հնչող հարցերը, եթե ուշադրություն դարձնենք, վերաբերում են անվտանգային միջավայրին, անվտանգային միաջավայրի հետ կապված խնդիրներին, և համապատասխան լիազոր մարմնի ուշադրության գոտում է գտնվում հարցը:
Այն պահից սկսած, երբ ռազմական դրությունը պահպանելու հիմքերը կվերանան՝ կապված անվտանգային միջավայրի հետ, Կառավարության կողմից ռազմական դրությունը անմիջապես կվերացվի: Որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա»,- ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանը հաստատեց, որ դավաճան սրիկան Հայաստանի անունից Ադրբեջանի հետ ստորագրել է նաև գաղտնի փաստաթղթեր. Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․«Փոխվիժվ...
Ծրագրվում է ավելացնել սահմանամերձ բնակավայրերը
ՀՀ կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել նաև պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյուն...
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա` հետևելու Կարսի զորավարժություններին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին
Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին