Ո՞ր ճանապարհներն են փակ. ԱԻՆ-ը տեղեկացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ 
Փետրվարի 10-ին՝ ժամը 14։00-ից 18։00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը, ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու։ Երթևեկության համար շրջանցիկ ճանապարհ չի սահմանվում։