Ջուջևանում 35-ամյա վարորդը 01-ով բախվել է ՊՆ դասակի հրամանատարի Mercedes-ին. 6–ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 19:00-ի սահմաններում Ջուջևան գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Յարալյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդի ուղևոր, 6-ամյա Ա. Չիլինգարյանը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Յարալյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավոր Ա. Չիլինգարյանը ВАЗ 2101-ի վարորդի տղան է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կրկին երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սե...
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նման ավտոպատահար միայն կինոնկարներում կհանդիպի
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակո...
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mazda-ն, ВАЗ 21101-ն ու պարսկական համարանիշներով բեռնատար Volvo-ն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններ...