Վեհափառի և 6 սրբազանների քրեական գործով նոր դատավոր կա
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 սրբազանների «քրեական գործը» մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս գործը մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա առաջին իսկ նիստի ընթացքում ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործի քննությունից։
Գործի նախապատմությունը․
Վեհափառ Հայրապետին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազաններին (Նաթան, Հայկազուն, Վահան, Մակար, Մուշեղ և Հովնան սրբազաններին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Քրեական գործը վերաբերում է Արման Սարոյանի (նախկին Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) քաղաքացիական հայցին, որով նա պահանջում էր իրեն վերականգնել Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պաշտոնում։
Ըստ մեղադրանքի՝ Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի 6 սրբազանները չեն կատարել քաղաքացիական դատարանի միջանկյալ որոշումը՝ ապահովելու Արման Սարոյանի պաշտոնավարումը որպես թեմակալ առաջնորդ։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
«Ուժեղ Հայաստանը» վերցրեց ԵՄ ինտեգրման հանձնաժողովը․ ԱԺ-ում բաշխվեցին 12 մշտական հանձնաժողովները
9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվող 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները կբաշխվեն խմբակցությունների մ...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...