Հասարակություն

«Պետական գաղտնիք է». ԱԱԾ-ն հրաժարվում է հայտնել Ներքին Ոսկեպարում ցանկապատի կառուցման ընթացքը. Սպուտնիկ Արմենիա

«Պետական գաղտնիք է». ԱԱԾ-ն հրաժարվում է հայտնել Ներքին Ոսկեպարում ցանկապատի կառուցման ընթացքը. Սպուտնիկ Արմենիա
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցման ընթացքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում…

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցման ընթացքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիան»։



«Ներքին Ոսկեպարի հատվածում փշալարային արգելափակոցների կառուցման վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական սահմանի պահպանության կառուցվածքը բացահայտող տեղեկատվություն», — ասված է ԱԱԾ-ի գրավոր պատասխանում։



Ծառայությունից պարզաբանել են, որ նշված տվյալները «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և Կառավարության համապատասխան որոշման համաձայն դասվում են պետական գաղտնիքի շարքին, ինչի պատճառով էլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիմքով ենթակա չեն տրամադրման։



Ուշագրավ է, որ ավելի վաղ նույն հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ն դա պետական գաղտնիք չէր համարել և միայն հայտնել էր, որ «իրականացվում են համապատասխան աշխատանքներ»։



«Sputnik Արմենիայի» տվյալներով՝ Ներքին Ոսկեպարի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ցանկապատի կառուցման աշխատանքները դեռևս ավարտված չեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250