Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղևորափոխադրող ընկերությունը 1.1 մլրդ դրամի հարկ է թաքցրել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները խոշոր չափերի հարկային չարաշահումներ են բացահայտել միջմարզային և ներմարզային կանոնավո�…

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները խոշոր չափերի հարկային չարաշահումներ են բացահայտել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում։



Օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված միջոցառումների ընթացքում ուսումնասիրվել են ծառայությունների մատուցման սևագիր մատյանները, ինչպես նաև հարցման են ենթարկվել ընկերության վարորդները։



Ստացված տվյալները ՊԵԿ տեղեկատվական բազայի հետ համադրելուց հետո պարզվել է, որ 2025-2026 թվականների ընթացքում ընկերությունը թերհայտարարագրել է շուրջ 4.3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 1.1 մլրդ դրամի հարկային պարտավորություն։



Առերևույթ հանցագործության փաստով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։



ՊԵԿ-ը հորդորում է ուղևորափոխադրումներ իրականացնող հարկ վճարողներին հայտարարագրել շրջանառության իրական ծավալները և հաշվապահական հաշվառումը վարել օրենքի պահանջներին համապատասխան։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250