Բաքուն և Անկարան մեսիջներ են հղում ՌԴ-ին. Կարեն Հովհաննիսյան. ArmDaily.am
Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան բերվել է բարձր պատրաստվածության՝ կապված փետրվարի 2-ին Կարսում սկսված «Ձմեռ 2021» թուրք-ադրբեջանական զորվարժությունների։
ArmDaily.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ թեև հայկական կողմը պաշտոնական հայտարարություն չի տարածել, սակայն Թուրքիայի՝ Հայաստանի սահմանակից հատվածներում անցկացվող ցանկացած զորավարժությունների դեպքում, եթե դրանք ցամաքային զարավարժություններ են՝ Հայաստանի պաշտոնական զինված ուժերը բերվում են, եթե չասենք առաջին պատրաստվածության, ապա կարող ենք ասել պատրաստության կարգավիճակի և այստեղից ուշի-ուշով հետևում են դրանց։
«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի բարձր պատրաստվածության բերվելուն, ենթադրում եմ, որ այն բացառապես կանխարգելիչ միջոցառում է։ Կարծում եմ, Ռուսաստանը մեսիջ է հղում Թուրքիային, որ անցանկալի են այս հատվածներում զորավարժությունների անցկացումը»։
Հովհաննիսյանը լրատվականին ասել է, որ կոնկրետ այս զորավարժության հետ կապված այնքան էլ վտանգներ չի տեսնում, քանի որ սա համարում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցությունն՝ ընդդեմ Ռուսաստանի։ «Կարծում եմ՝ սա կրում է առավել քարոզչական բնույթ և մեսիջներ է հղում ՌԴ-ին, որ Բաքուն և Անկարան համագործակցում են ռազմական առումով տարածաշրջանում, որ միայն իրենք կարող են տարածաշրջանում ռազմական ալյանս ստեղծել և կարող են իրենք տարածաշրջանի «ասողները լինել»»։
Նա ընդգծեց, որ ինքը վտանգներ կտեսնի այն պարագայում, երբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ տեղի ունենան Նախիջևանում, քանի որ արդեն Նախիջևանում չի բացառվում որ սադրանքներ լինեն՝ կապված դիրքային առավելությունների հասնելու հետ։ «Ադրբեջանը նման փորձ կիրառել է հիմա էլ հանդես է գալիս հաղթողի դիրքերից ու կարող է նման սադրանքների դիմել»։
Նշենք, որ Կարսում սկսված զորավարժությունները կավարտվեն փետրվարի 12-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Նոր սկանդալ. Թուրքիայում քարտեզ են հրապարակել և նշել, թե որ տարածքները պետք է դառնան իրենց երկրի մասը մինչև 2050 թվականը
Թուրքական գլխավոր հեռուստաընկերության՝ «TRT1»ի հաղորդավարը եթերում պատմել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի մա...