Հասարակություն
5 օր փակ կլինի Մ6 միջպետական ավտոճանապարհի մի հատված
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (#Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14.30-ից մինչև 18.00‚ փակ կլինի երթևեկության համար։
Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0