Սահմանադրական դատարանում թեժ աշխատանք է սպասվում. «Ժողովուրդ»
«Առաջիկա ամիսներին թեժ աշխատանք է սպասվում նաեւ Սահմանադրական դատարանում: Բանն այն է, որ կան մի քանի հարցերի քննարկումներ և նիստեր, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում:
Նախ՝ փետրվարի 17-ին Սահմանադրական դատարանը բանավոր կերպով քննելու է ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վերջիններս վիճարկում են տարվա հունիսին կատարված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։ Հենց դրանց արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, իսկ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվեցին, եւ նրանք ուղարկվեցին թոշակի։
Դատական օրենսգրքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումը կքննարկվի մարտի 16-ին: Արդեն ապրիլի 13-ին Սահմանադրական դատարանը կքննի պատգամավորների 1/5-րդի դիմումը, որով նրանք որոշելու են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Ազգային ժողովում նման նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող խմբակցությունը, եւ որոշումը ընդունված էր, սակայն դեռ հարցի սահմանադրականությունը պետք է վիճարկվի»: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :
Նմանատիպ հոդվածներ
Զոհրաբյանը, Մելքումյանը, Պետրոսյանը պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ. «Հրապարակ»
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։ Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ քայլի» մեծամասն...
Կի՞նն է ստիպել հրաժարական տալ. «Հրապարակ»
«Շաբաթներ առաջ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատված Տիգրան Պետրոսյանի հրաժարականի մասին թերթին նոր մանրամասներ են հայտ...
Ուշագրավ բացահայտում. ինչպես է աշխատում Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու մասին պահանջն Ազգային ժողովի նախագահի...
Արտահերթ ընտրությունների հանրային պահանջ մենք չենք ստացել, միակ պահանջը՝ հրաժարական չտալ. Սուրեն Պապիկյան
ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և արտախորհրդարանական ընդդիմությունը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը, եթե հրաժարվում է արտահերթ խորհրդարանակա...