Արտահերթ ընտրությունների հանրային պահանջ մենք չենք ստացել, միակ պահանջը՝ հրաժարական չտալ. Սուրեն Պապիկյան
ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և արտախորհրդարանական ընդդիմությունը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը, եթե հրաժարվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից, այդպիսով հանրությանը մղում է հակասահմանադրական գործընթացների։ Իշխան Սաղաթելյանն էլ ասում է, որ «աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրություններով վերարտադրվելու շանս չունի»։ Ազատության «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում պատասխանելով այս հարցին, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ ««ՔՊ»-ի և Նիկոլ Փաշինյանի օրակարգում երբեք չի եղել վերարտադրվելու օրակարգ։ Դա մեր էությանն ընդհանրապես չի համապատասխանում, գուցե բխում է նշված քաղաքական ուժերից որևէ մեկի օրակարգից, կամ իրենք ունեն նմանատիպ անցյալ։ Մենք չունենք նմանատիպ անցյալ և ցանկություն չունենք լինել այդպիսին»։
Ս․ Պապիկյանը նշեց, որ ՔՊ կուսակցությունը և կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին խոսել են արտահերթ ընտրությունների ճանապարհով հանրային համերաշխության գնալու մասին, այնինչ իրենց գործընկերները չեն արձագանքել դրան, կամ արձագանքել են ոչ դրական պատասխանով։
«Արտահերթ ընտրությունների հանրային պահանջ մենք չենք ստացել, միակ պահանջը, որ հանրությունից ստացել ենք՝ հրաժարական չտալ և անել այն, ինչ չենք արել երկուսուկես տարում»,- ասաց Պապիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուշագրավ բացահայտում. ինչպես է աշխատում Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու մասին պահանջն Ազգային ժողովի նախագահի...
Իմքայլականներից ովքեր են կողմ եղել արտահերթ ընտրություններին. «Հրապարակ»
«Ինչպես հայտնի է, շաբաթ-կիրակի իշխող «Իմ քայլը» հավաքվել էր Աղվերանում, նախապես ինֆորմացիոն արտահոսքեր եղան, թե խմ...
«Իմ քայլի» որոշումը ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց. «Հրապարակ»
«Իմ քայլի» որոշումը պարզեցրեց իրավիճակը եւ ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց։ Տարակարծություննե...
Ինձ համար պարզ չէ՝ Ռոբերտ Քոչարյանը ո՞ր քաղաքական ուժի միջոցով պիտի մասնակցեր ընտրություններին. Ս.Պապիկյան
Ինչպե՞ս կմեկնաբանեք այն պնդումները, որ երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է, դու...