Զոհրաբյանը, Մելքումյանը, Պետրոսյանը պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ. «Հրապարակ»
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։ Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ քայլի» մեծամասնությանը, որոնք հաստատապես հաջորդ ընտրությունների ցուցակում չեն հայտնվելու։ Ձեռնտու չէ խորհրդարանական երրորդ ուժին՝ «Լուսավոր Հայաստանին», որը հայտնի չէ, թե այս պահին ինչ ռեյտինգ ունի եւ արդյոք կկարողանա՞ անցնել հաջորդ ԱԺ։ Ձեռնտու չէ նաեւ ԲՀԿ-ի մեծ մասին։
ԲՀԿ-ն, ճիշտ է, չանցնելու խնդիր չունի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է ցուցակը հիմնովին թարմացնել եւ հին գվարդիայի մեծ մասին չընդգրկել։ Գործող պատգամավորական կորպուսից ցուցակում ընդգրկվելու հարցում կարող են վստահ լինել միայն Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը, շանսեր ունի Վահե Էնֆիաջյանը, մյուսները՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Գեւորգ Պետրոսյան եւ այլք, հիմիկվանից պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ։ Ճիշտ է՝ Ծառուկյանը նրանց անգործ ու անեկամուտ չի թողնի, տարբեր աշխատանքներ կառաջարկի, բայց ոչ խորհրդարանում»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Սասուն Միքայելյանի դուստրը՝ Սաթենիկը, նշանակվել է Կոտայքի մարզպետի օգնական
Սաթենիկ Միքայելյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դուստրը, նշանակվել է Կոտայքի մ...
Կի՞նն է ստիպել հրաժարական տալ. «Հրապարակ»
«Շաբաթներ առաջ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատված Տիգրան Պետրոսյանի հրաժարականի մասին թերթին նոր մանրամասներ են հայտ...
Ուշագրավ բացահայտում. ինչպես է աշխատում Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու մասին պահանջն Ազգային ժողովի նախագահի...
Արցախի գլխավոր դատախազ կնշանակվի Դանիել Իոաննիսյանի մտերիմը. «Հրապարակ»
«Արայիկ Հարությունյանն Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, ով Արցախու...