Կի՞նն է ստիպել հրաժարական տալ. «Հրապարակ»

 «Շաբաթներ առաջ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատված Տիգրան Պետրոսյանի հրաժարականի մասին թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Թերթը ավելի վաղ գրել էր, որ նախկին մարզպետը չի դիմացել հանրային ճնշմանը, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հայկական կողմից 62 անձ էր Ադրբեջանը գերեվարել՝ բոլորը Շիրակի մարզից։ Գերիների ծնողները, հարազատներն ու բարեկամները մարզպետին օրուարեւ չեն տվել, անընդհատ այցելել են քաղաքապետարան, նրա տուն, եւ նա չի դիմացել ճնշումներին՝ դիմում է գրել։

Ըստ տեղեկությունների, որ Տիգրան Պետրոսյանի հրաժարականի գլխավոր պատճառը եղել է սեփական կինը։ Նա շրջապատի կողմից ուղղակի տեռորի է ենթարկվել եւ ամուսնուն համոզել է պաշտոնից հրաժարվել, քանի որ ինքը չի ուզում «թուրքին հայրենիք հանձնած» իշխանության ներկայացուցչի հետ ապրել, ասել է՝ փողոց չեմ կարողանում դուրս գալ։ Ամուսինը տեղի է տվել։


Երեկ Պետրոսյանը մեր լրագրողին ասել է, որ իր հրաժարականի պատճառների մասին կխոսի շուտով՝ հրավիրվելիք ասուլիսի ընթացքում։ «Իսկ ընտանեկան զրույցների մասին որեւէ մեկը չի կարող իմանալ»,- ասել է նա ի պատասխան հարցին, թե ճի՞շտ է, որ կնոջ հորդորով է դիմում գրել»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :