Հասարակություն

Քաղաքապետարանը տեղեր կառաջարկի, այն մեքենաների համար,որոնք ճանապարհափողոցային հատվածում կանգնած են վաճառքի

Քաղաքապետարանը տեղեր կառաջարկի, այն մեքենաների համար,որոնք ճանապարհափողոցային հատվածում կանգնած են վաճառքի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ էդգար Գալստյանն ավագանու նիստում ներկայացրեց 2013-ից 2020 թվականի ընթացքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին ավագանու որոշման նախագիծը, որն ընդունվեց:

Գալստյանի խոսքով՝ ավագանու 2013-ից 2020 թվականների որոշումների հիման վրա ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանցից 14-ը դիմել են Երևանի քաղաքապետին նախկինում թույլատրված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը 2021 թվականից իրավունք ստանալու խնդրանքով:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը, դիմելով Էդգար Գալստյանին, անդադարձավ էլեկտրոմոբիլների ավտոկայանատեղերի հետ կապված արտոնությունների խնդրին, նշելով, որ քաղաքացիները դժգոհություն են հայտնում, որ իրենց մեքենաները չեն համարվում էլէկտրոմոբիլ և արտոնություն չի տրվում՝ հիմնավորումով, որ մեքենայում առկա է նաև բենզինային շարժիչ. «Միջազգային պրակտիկայում համարվում է էլեկտրոմոբիլ այն մեքենան, որի անիվները գործի է դրվում բացառապես էլեկտրական շարժիչի օգնությամբ, տվյալ քաղաքացիներին մերժվում է այն պատճառաբանությամբ, որ իրենց մեքենաներում առկա է նաև փոքր շարժիչ, որը նախատեսված է լիցքավորելու համար, ոչ թե անիվները պտտելու, ո՞նց ենք մենք դրան վերաբերվում, դա համարում ենք էլէկտրոմոբի՞լ, թե ոչ»:
Գալստյանը նշեց, որ միայն նոր իրավական դրույթ ամրագրելուց հետո, կարող են ներառել նաև տվյալ մեքենաները: Նա հավելեց, որ քաղաքացիներն, քաղաքապետարանի պաշտոնական կայքից կարող են տեղեկանալ, որտե՞ղ կա ծառայողական կայանատեղիներ և այդ ճանապարհահատվածում ավագանու կողմից տրվա՞ծ է արդյոք ծառայողական ավտոկայանատեղի, թե ոչ:

Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն էլ ընդգծեց, որ Երևանի հատկապես կենտրոնական փողոցներում օրինակ՝ Բաղրամյան փողոցում, կայանված են մեծ թվով մեքենաներ վաճառքի կամ վարձակալության համար, որոնք տարածք են զբաղեցնում:

«Հնարավոր չէ՞ զգուշացնել, որ այս քաղաքը մեքենայի վաճառքի տեղ չէ, պետք է տանել այնտեղ, որտեղ հնարավոր է վաճառել կամ վարձով տալ, որովհետև ամիսներով, տարիներով տարածք են զբաղեցնում ու խանգարում են փողոցի մաքրման աշախատանքներին»,- հարցրեց Իսպիրյանը:

Գալստյանը պատասխանեց, որ խնդրի վերաբերյալ օրենսդրական փաթեթը քննարկվել է Ազգային ժողովում. «Այդ մեքենաները խանգարում են նաև ճանապարհային երթևեկությանը, շրջիկ առևտրի կետերի նոր որոշման նման, քաղաքապետարանը տեղեր կառաջարկի, որտեղ կիրականացվի վաճառքը և ճանապարհափողոցային ցանցից ամբողջությամբ դուրս կգան այդ մեքենաները, դա կարճ ժամանակի հարց է»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250