Հասարակություն
Կարևոր
Ավինյանի գրասենյակը ոչ հաստատում է, ոչ հերքում գերիների վերադարձի մասին լուրը
WRed
Լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 20-ից ավելի գերի է վերադառնալու: Գերիների հնարավոր ժամանման վերաբերյալ տեղեկությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից Auroranews-ի հետ զրույցում թեև չհաստատեցին, սակայն նաև չհերքեցին՝ վստահեցնելով, որ գերիների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են: Ինչ վերաբերում է տարածված տեղեկություններին, մեզ հետ զրույցում գրասենյակից նշեցին, որ այս պահին ընթանում են ճշգրտման, հստակեցման աշխատանքներ, և պաշտոնական, հավաստի տեղեկության առկայության դեպքում միայն անմիջապես այդ մասին կհաղորդվի: Նկատենք, որ Auroranews-ի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ Բաքվից գերիներ տեղափոխող ինքնաթիռ վայրէջք չի կատարել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրներից 7-ի գործով որոշում է կայացվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 ավտոտնակ է ապամոնտաժվել
1.0