Մի՛ խանգարեք, իշխանությունը երկնում է, հետո մերժում իր իսկ գաղափարները. Շաքե Իսայան
Նոյեմբերի 9-ից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում պարտված իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների պահանջ չի եղել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Պահանջը մեկն էր և է՝ երկիրը անշեղորեն պատերազմի տարած և պարտություն ստորագրած անձի հրաժարականը և իշխանության անցնցում փոխանցումը ժամանակավոր կառավարությանը:
Ի՞նչ է ստացվում.
Իմ Քայլը խմբակցությունն առաջարկել է անցկացնել արտահերթ ընտրություններ:
Իմ Քայլը խմբակցությունն առաջարկել է հանրության լայն շերտերին քննարկել սույն գաղափարը:
Իմ Քայլը խմբակցությունը հրաժարվել է իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարից:
Ահա այսպես, պատերազմից պատառոտված երկրում շարունակում ենք զբաղվել արհեստական և կեղծ օրակարգերի բուծմամբ: Ինչպես ասում են, ստեղծում են այնպիսի խնդիրներ, որոնք ի զորու են լուծել: Խնձորեսկի, Ճակատենի, Շուռնուխի, Արտանիշի, Սոթքի հողմակայանի և այլ համայնքների, ամենակարևորը՝ ռազմագերիների հարցով հո չէի՞ն զբաղվելու:
Հանրության լա՛յն շերտեր, մի՛ խանգարեք՝ իշխանությունը խիստ կարևոր գործով է զբաղված՝ երկնում է և հետո մերժում իր իսկ գաղափարները»,- գրել է Իսայանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը կապ ունի Արցախը հանձնելու հետ. Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված «Մարտի 1-ի» գործը կապ ունի Արցախը հան...
Արցախի նախագահը Հայաստանի կառավարությունում է, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել վարչապե...
Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով. Ավինյան
Հայաստանն ու Ադրբեջանը, բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, այլ փաստաթուղթ ունե՞ն ստորագրված...
Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ. Սոֆյա Հովսեփյան
«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ բոլոր տեղերում տեղեկություն են տարած...