
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Երեւանում այսօր գրեթե ամբողջ օրը խցանումներ են եղել: Երթեւեկությունը կաթվածահար է եղել մի քանի ժամ: «Յանդեքս» քարտեզների գնահատմամբ՝ ճանապարհների ծանրաբեռնվածությունը գնահատվում է առավելագույն չափով` 10 բալ։
Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի առաջին սպայական գումարտակի հերթապահ մասի ավագ տեսուչ մայոր Հարությունյանը ՀԺ-ին հայտնեց, որ այսօր Երեւանի Հերացի փողոցում մեծ վթար է տեղի ունեցել 5 մեքենաների մասնակցությամբ, վրաերթ է եղել նաեւ Նալբանդյան փողոցում, «Ռոսիա» կինոթատրոնի մոտ:
ՃՈ մայորի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, Երեւանում այսօր գրանցվել է 70 վթար, որի հետեւանքով քաղաքը պարալիզացվել է:
«Եղած ուժերի սահմաններում աշխատում ենք խնդիրը կարգավորել, հիմա արդեն կարծես կարգավորվել է: Այդ 5 մեքենաների մասնակցությամբ վթարի հետեւանքով տուժող կա, իսկ այդ ճանապարհահատվածն արդեն բացվել է»,- ասաց Հարությունյանը: