ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Թանկյանի Recognize Artsakh հոլովակը ռուսերեն է թարգմանվել

Սերժ Թանկյանի Recognize Artsakh տեսահոլովակը ռուսերեն է թարգմանվել: Հայերը միայնակ պայքարում են պանթյուրքիզմի դեմ և նրանց միակ «մեղքնե այն է, որ նրանք թուրք չեն։ Այս մասին է բարձրաձայնում  Թանկյանն իր Recognize Artsakh երգով՝ կոչ անելով աշխարհին՝ ճանաչել Ացախը: 

 

Նավթային փողերի համար համաշխարհային առաջնորդներն ու ԶԼՄ-ներն աչք են փակել այն բանի վրա, թե ինչպես էին Արցախում ռմբակոծում ծերերին ու երեխաներին, տներն ու տաճարները։ Արցախը մնում է պանթյուրքիզմի դեմ պայքարի կղզյակ, ասվում է հայտնի ռոք-երաժիշտի տեսահոլովակում:
 

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին System of a Down խումբը երկու նոր երգ է ձայնագրել Արցախի մասին՝ ստացված հասույթն ուղղելով նրա աջակցությանը։