Մեզ Մայր Աթոռն ասպատակելու մեջ մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը պատրաստվում են իրենք ասպատակել․ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին:
«Մեզ ամիսներ շարունակ Մայր Աթոռի ներքին գործերին միջամտելու ու այն «ասպատակելու» մեջ մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը այսօր պատրաստվում են միջամտել եկեղեցական ներքին գործերին և ասպատակել Մայր Աթոռը:
Ու այս ամենը Կտրիճ Ներսիսյանի հրավերով:
Ինձ միայն հետաքրքիր է` երբ որ Քոչարյանն ասաց, որ իր կարծիքով ընդդիմադիր շարժումը պետք է առաջնորդի արքեպիսկոպոսներից մեկը, և ամիսներ անց այդպես էլ եղավ, դա Քոչարյանի հրահանգի արդյունքն էր, որը Կտրիճ Ներսիսյանը կատարեց, թե՞ Քոչարյանին էլ, Կտրիճ Ներսիսյանին էլ այդպես հրահանգել էր իրենց ընդհանուր «տերը»,- գրել է Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե
Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը, և ես կարծում եմ, որ...
Թրամփի «8 պատերազմներ ավարտելու» խոստումներից միակ իրական արդյունքը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է. DW
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պաշտոնավարման առաջին տարում ավարտին է հասցրել ութ պատերազմ, սակայն այդ հայտարարու...
Հայկ Սարգսյանը վստահ է՝ միլիարդատերերի շահերին խփող օրենքի համար են իրեն մերժել կուսակից ընկերները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է պատգամավոր Հայկ Սարգսյանի թեկնածությունը գրանցել հաջորդ ըն...
Ստի ոտքը կարճ է․ Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային։Նա ֆեյսբու...