Հասարակություն
Չինաստանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքներ 5 տարի կազատվեն մաքսատուրքից
2025 թ. նոյեմբերի 17-ից մինչև 2030 թ. նոյեմբերի 17-ը Չինաստանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ կգործեն։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ԵԱՏՄ կանոնակարգերով Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է տարեկան 250 տոննա ծավալով հակագնագցման տուրքի (դեմպինգ) վճարումից ազատում ՀՀ տարածք ներմուծվող Չինաստանի ծագում ունեցող չոր նյութի վերահաշվարկով 80 % կամ ավելի զանգված ունեցող տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների համար։
Կառավարությունից նշում են, որ այս որոշմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման կատարումը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3