Մադուրոն կոչ է արել Կոլումբիային միավորվել Վենեսուելայի հետ. մանրամասներ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով Կոլումբիային և Վենեսուելային ձևավորել «կատարյալ միություն»՝ արտաքին ճնշումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ազդեցությանը հակազդելու համար։
Հեռուստաուղերձի ընթացքում Մադուրոն հայտարարել է, որ դարեր շարունակ կայսրությունների կողմից կիրառվել է «բաժանիր և տիրիր» սկզբունքը, որի նպատակն է եղել պառակտել Կոլումբիան և Վենեսուելան։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը շարունակաբար վնասել է երկու երկրների հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը։
Վենեսուելայի առաջնորդը հիշեցրել է Մեծ Կոլումբիայի հիմնադրման գաղափարը՝ ընդգծելով, որ այդ պատմական նախագիծը ծնվել է հանրապետական արժեքների և ազատագրական պայքարի արդյունքում։ Մադուրոյի խոսքով՝ շուրջ երկու դար անց այդ գաղափարները շարունակում են արդիական մնալ Հարավային Ամերիկայի համար։
Նա նշել է, որ ժողովուրդների միությունն է խաղաղության, կայունության և միջազգային հարգանքի ամենամեծ երաշխիքը։





























