Սպանություն Առինջ գյուղի «Ծիրանի այգի» ռեստորանում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan. com
Երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում: Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:
Ինչպես հայտնում է կայքը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր: Նշված վայրում մարմնական վնասվածք է ստացել նաև Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սահակ Կարապետանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն նաև սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Նոր երկրաշարժ՝ Հայաստանում. այն զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում
Նոր երկրաշարժ՝ Երևանից 13 կմ դեպի հարավ-արևմուտք. էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը՝ , Արարատի մարզի մի շարք բն...
Ավինյանի այցը դրա հետ կապ չունի ընդհանրապես,դա ուրիշի հաշվին PR անել է․Գորիսի փոխքաղաքապետ
Կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը եւ կապ չունի այդ ծրագրի հետ: Այս մասին NEWS.am...
2020 թ-ին ԱԺ-ի կողմից 1.300.000.000 դրամ է վերադարձվել բյուջե. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ հայտնելով, որ 2020 թվականին ԱԺ-ի կողմից 1.300.000.000 դրամ է վե...
Փետրվարի 6-ի որոնողական աշխատանքներից հետո Արցախում աճյուն չի հայտնաբերվել
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան...