Ավինյանի այցը դրա հետ կապ չունի ընդհանրապես,դա ուրիշի հաշվին PR անել է․Գորիսի փոխքաղաքապետ
Կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը եւ կապ չունի այդ ծրագրի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը` հերքելով Տիգրան Ավինյանի այն գրառումը, որ իր պայմանավորվածության համաձայն արդեն մեկնարկել է Շուռնուխում առանձնատների կառուցումը:
«Նոյեմբեր ամսվանից են դեռ բարերարները եկել, գնացել, ասել` ինչ են ուզում կառուցեմ, իսկ Ավինյանի այցը դրա հետ կապ չունի ընդհանրապես, դա ուրիշի հաշվին PR անել է, ուրիշ բան չկա, կարող եմ ասել, որ դա բարոյական չէ: Բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի»,-ասաց փոխքաղաքապետը` նշելով, որ նախատեսում են հնարավորինս շուտ ավարտել շինարարությունը:
Հովսեփյանի խոսքով` բազմահարկ շենքում նպատակ ունեն վերաբնակեցնել Արցախում տները կորցրած քաղաքացիներին:
«Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերը վերաբնակեցնենք, ավելի շատ բնակիչներ ունենանք, քանի որ մեր անվտանգության միակ երաշխիքն է»,-ասաց նա:
Մենուա Հովսեփյանը նշեց, որ մարզի սահմանամերձ մասերում այս պահին հարաբերական անվտանգ է:
Նմանատիպ հոդվածներ
Նոր երկրաշարժ՝ Հայաստանում. այն զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում
Նոր երկրաշարժ՝ Երևանից 13 կմ դեպի հարավ-արևմուտք. էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը՝ , Արարատի մարզի մի շարք բն...
Սպանություն Առինջ գյուղի «Ծիրանի այգի» ռեստորանում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan. com
Երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը &nb...
2020 թ-ին ԱԺ-ի կողմից 1.300.000.000 դրամ է վերադարձվել բյուջե. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ հայտնելով, որ 2020 թվականին ԱԺ-ի կողմից 1.300.000.000 դրամ է վե...
Փետրվարի 6-ի որոնողական աշխատանքներից հետո Արցախում աճյուն չի հայտնաբերվել
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան...