Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի տղամարդ՝ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ստահակը չի հասցրել փախնել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արկաբիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան: Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին էլ բանկ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի, գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բանկը թալանողի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր
Փետրվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմանում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է...
Երևանում տեսախցիկը ֆիքսել է տեխսպասարկման կետից գողություն կատարողին. նա որոնվում է
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են...
Բանկի վրա հարձակում է տեղի ունեցել, հանցագործին բռնել են. ոստիկանությունը՝ զինված հարձակման մասին
Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց , որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի տղամարդ՝ զինված զենքով, մտե...
Վիճաբանել է հորեղբոր հետ և կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ. գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գո...