2,5 տարի անց շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Երիտասարդական միության անդամների հետ:
«Այն պետությունը, որ կառուցվեց, չէր համապատասխանում մեր երազանքներին, իշխանությունն օտարվեց հասարակությունից, չկար այն արդարությունը, որը մենք ուզում էինք, իշխանությունը վերարտադրվում էր կեղծված ընտրություններով, քաղաքացին իրեն երկրի տեր չէր զգում։ Եվ դրանից օգտվելով՝ որոշակի ուժեր այդ ուղերձը հղեցին մեր երիտասարդությանը, ժողովրդին, ասելով՝ մենք այդ երկիրը կկառուցենք, երկիր, որտեղ մարդիկ կլինեն ազատ, կլինի արդարություն։ Հիմա՝ 2,5 տարի անց, կարող ենք արձանագրել, թե ինչ շահեցինք և ինչ կորցրեցինք։ Շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ։ Եվ հարց է ծագում՝ կարո՞ղ ենք մենք ոտքի կանգնել և կառուցել այն պետությունը, որը երազում էինք։ Ես համոզված եմ, որ՝ այո։ Դրա համար պետք է կամք, հավատք և աշխատանք։ Եվ մեր երիտասարդության մեջ այդ որակները կան», - հանդիպման ժամանակ ասել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ այդ ճանապարհին առաջին քայլն իշխանությունների հեռացումն է։
«Այս 2,5 տարվա մեջ մենք ոչ մի ոլորտում առաջընթաց չենք ունեցել, այսինքն մենք ունենք վատ ղեկավար, վատ մենեջեր։ Եվ երրորդը՝ ինչ ճանապարհով էլ մենք ուզենք գնալ, նա մեզ դրանով չի կարող տանել, նա պարտված ղեկավար է»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Այս նկարն արվել է հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում...
Արայիկ Հարությունյան-Վիտալի Բալասանյան փոխհարաբերությունները գնալով դրամատիկ են դառնում. «Հրապարակ»
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռուսական իշխանությունների մոտ փորձում է ինքնուրույն խաղացող երեւալ եւ տարանջատվել...
ԱԱԾ-ն Փաշինյանին զգուշացրել է ռիսկերի մասին. ներկա փուլում ընտրությունները նպաստավոր չեն լինի. «Փաստ»
Թերթի տեղեկություններով, արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փո...
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» կուլիսային առեւտուր են անում. «Հրապարակ»
Չնայած Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվեց պաշտոնից եւ հայտարարեց Արայիկ Հարությունյանի հետ համագ...