Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» կուլիսային առեւտուր են անում. «Հրապարակ»
Չնայած Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվեց պաշտոնից եւ հայտարարեց Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության հուշագիրը չեղարկելու մասին, սակայն ԱԺ-ում նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունն ամբողջությամբ սպասարկում է Հարությունյանի շահերը եւ շարունակում համագործակցությունը։
Հարությունյանն ինքն է ղեկավարում այդ ուժը, անհնազանդություն դրսեւորողներին անգամ պատժում։ Նախօրեին տեղեկացանք, որ ՄՀ խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին փոխարինել են Գագիկ Բաղունցով։
Պարզվում է՝ Պետրոսյանն ավելի ընդդիմադիր է եւ ասել է, որ չեն աջակցելու Հաշվեքննիչ պալատի նախագահի՝ Արայիկ Հարությունյանի թեկնածու Վահրամ Բաղդասարյանին, քվեարկության պատկերն էլ ցույց է տվել, որ 9 հոգանոց խմբակցությունից տրամաբանական հաշվարկով 6-ն են կողմ եղել։
«Այո, «Միասնական հայրենիքն» այսօր ամբողջ ուժով լծված է Արայիկ Հարությունյանի իշխանության ամրապնդման գործընթացին, կուլիսային առեւտուր են անում, իսկ առեւտուր անելով պետություն չեն կառուցում, այլ վաճառում են։ Վստահ եմ՝ ՀՊ հաջորդ թեկնածուն ՄՀ-ից է լինելու։ Ինչ վերաբերում է Մարսել Պետրոսյանի փոփոխությանը, այո, ինքը նախապես ինձ հետ համաձայնել էր, որ ճիշտ է, որ չպետք է Բաղդասարյանը զբաղեցնի այդ պաշտոնը, ինձ թվում է՝ փոփոխությունն էլ հենց դրանով էր պայմանավորված, որ դեմ էր իշխանական թեկնածուին»,- ասաց ԱՀ պատգամավոր Դավիթ Գալստյանը»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն Փաշինյանին զգուշացրել է ռիսկերի մասին. ներկա փուլում ընտրությունները նպաստավոր չեն լինի. «Փաստ»
Թերթի տեղեկություններով, արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փո...
Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ. Սեյրան Օհանյան
Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ: Այս մասին «Կենտրոն» ՀԸ-ն հետ հարցազրույցի ժամանակ աս...
2,5 տարի անց շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Երիտասարդական միության անդամների...
Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան. գործընթացը արդեն սկսվել է. 24News
24News-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան: Ըստ ԱԳՆ-ի աղբյուրների, գ...