Արայիկ Հարությունյան-Վիտալի Բալասանյան փոխհարաբերությունները գնալով դրամատիկ են դառնում. «Հրապարակ»
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռուսական իշխանությունների մոտ փորձում է ինքնուրույն խաղացող երեւալ եւ տարանջատվել Նիկոլ Փաշինյանից, իբր ոչ մի կապ չունի նրա հետ։ Բայց իրականում ամբողջությամբ գտնվում է Փաշինյանի ազդեցության տակ։
Նրան ամսվա ընթացքում պարբերաբար Երեւան են կանչում, իսկ նախորդ շաբաթ մասնավոր այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, այցի հիմնական նպատակը Հարությունյանի՝ ՌԴ-ում այլ անձանց անուններով գրանցված բիզնեսների հետ կապված խնդիրներն են եղել։
Վերջին շրջանում Արայիկ Հարությունյանը ֆինանսական հարցերով իր հին ու նոր շրջապատին է դիմում՝ խնդրելով աջակցել Արցախին։ Այս ընթացքում նա տարբեր մարդկանց գումարներ է բաժանում, որ կարողանա պահպանել իր իշխանությունը։
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հարությունյանն իր դեմ ծագած հանրային խոր դժգոհությունը փորձում է նվազեցնել տարբեր ակտիվ անձանց պաշտոններ ու արտոնություններ տալով, պետական տենդերների ներգրավելով։ Մեզ ասացին, որ Արայիկ Հարությունյան-Վիտալի Բալասանյան փոխհարաբերությունները գնալով դրամատիկ են դառնում։ ԱՀ նախագահն անընդհատ իր թիկունքում զգում է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի շունչը, ինչը ստիպում է շտապել իշխանության ամրապնդման հարցում»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան. գործընթացը արդեն սկսվել է. 24News
24News-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան: Ըստ ԱԳՆ-ի աղբյուրների, գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Այս նկարն արվել է հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում...
Փաշինյան կփոխի՞ ԱԳ նախարարին. դուր չի եկել Մոսկվայում նրա հայտարարությունը. «Հրապարակ»
«Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար նշանակված Արա Այվազյանը պաշտոնավարման 100 օրը չի բոլորել, սակայն արդեն լուրեր կան, որ...
Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ. Սեյրան Օհանյան
Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ: Այս մասին «Կենտրոն» ՀԸ-ն հետ հարցազրույցի ժամանակ աս...