Պատերազմից հետո մարդկանց մեծ արտահոսք չի եղել, քանի որ նախ դրա հնարավորությունը չի եղել. Սինանյան
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վերջին օրերին Հայաստանից մեկնողների ու Հայաստան ժամանողների թվերին ծանոթ չէ: Այս մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ թվերը գիտեն Միգրացիոն վարչությունում:
Պատերազմից հետո թվերի մասին խոսելով՝ Սինանյանն ասաց, որ թվեր չունեն, սակայն գիտեն, որ մեծ արտահոսք չի եղել, քանի որ նախ դրա հնարավորությունը չի եղել. «Հիմա որ ավիահաղորդակցությունն ավելի կանոնավոր լինի, ավելի ռեալ պատկեր կստանանք»:
Սինանյանը նշեց, որ ներգաղթի ակնկալիք միշտ ունեն, սակայն անուրանալի է, որ հիմա ժողովրդի մեջ որոշ անկում կա՝ կապված բացասական արդյունքի հետ. «Հետևաբար չեմ զարմանա, կամ ավելի շուտ ակնկալում եմ, որ գոնե կարճաժամկետ իմաստով հնարավոր է, որ արտահոսք լինի Հայաստանից»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում. ինքնաթիռն արդեն օդում է
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հի...
Աշակերտներին գնահատականներ կդրվեն միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ին նիստում ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման...
Թվով երկրորդ Ռամիլ Սաֆարովը. Ադրբեջանի հերթական «հերոսը»
Նկարում Կամիլ Զեյնալլին է , ով մասնակցել է հայ ծերունու գլխատմանը:Ադրբեջանում նրան պարգեւատրել են մեդալով:
Կառավարությունից կանչ ենք ստացել, որ պետք է գանք, մեր գժին տանենք. Բողոքի ակցիա
ՀՅԴ երիտասարդները հերթական բողոքի ակցիան են անցկացնում կառավարության շենքի մոտ։ Այս անգամ ակցիան խորհրդավոր ձևով մեկնարկ...