Աշակերտներին գնահատականներ կդրվեն միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ին նիստում ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգը:
ԿԳՄՍ փոխմախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և ՀՀ հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:
Նրա խոսքով, Հանրակրթության պետական նոր չափորոշիչով խոսւափել են առարկայակենտրոն մոտեցումից անցում են կատարում ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել տռարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները եւ ամեն առանձին առարկայի միջոցով հանսականալ, թե ինչպես ենք հասնում ընդհանուր վերջնարդյունքներին. «Սրանով նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Սա հնարավորություն է տալիս դպրոցներին դրսեւորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, որովհետեւ դպրոցները հնարավորություն են ունենալու օրինական պլանի հիման վրա ձեւավորելու իրենց սեփական մոտեցումները»:
Փոխնախարարի խոսքով ավագ դպրոցին նպաստելու է մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ կարճաժամկետ դասընթացներ, քան մեկ տարին է: «Շատ կարեւոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները: Այս ամենը ունենում է նաեւ գնահատման կարգի փոփոխություն: մասնավորապես, միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձեւից: Նաեւ առաջարկել ենք հրաժարվել անբավարար գնահատկանային շեմից եւ 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում. ինքնաթիռն արդեն օդում է
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հի...
Թվով երկրորդ Ռամիլ Սաֆարովը. Ադրբեջանի հերթական «հերոսը»
Նկարում Կամիլ Զեյնալլին է , ով մասնակցել է հայ ծերունու գլխատմանը: Ադրբեջանում նրան պարգեւատրել են մեդալով:
Կառավարությունից կանչ ենք ստացել, որ պետք է գանք, մեր գժին տանենք. Բողոքի ակցիա
ՀՅԴ երիտասարդները հերթական բողոքի ակցիան են անցկացնում կառավարության շենքի մոտ։ Այս անգամ ակցիան խորհրդավոր ձևով մեկնարկ...
Ալիևն ադրբեջանցիներին կոչ է արել առայժմ խուսափել Լեռնային Ղարաբաղ այցելելուց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է երկրի քաղաքացիներին` կոչ անելով դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի...